• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանը մասնակցել է Հանուն ժողովրդավարության գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը Հաագայում

29 մարտի, 2023

Մարտի 29-ին,  Հանուն ժողովրդավարության գագաթաժողովի շրջանակներում, որը հյուրընկալում էր նաև Նիդերլանդները, դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց «Democracy Drinks» միջոցառմանը, որի նպատակն է համախմբել ժողովրդավարության պաշտպաններին և ջատագովներին։ 

Դեսպանը միջոցառման մասնակիցների հետ քննարկել է վտանգի տակ գտնվող ժողովրդավարություններին պաշտպանելու հույժ կարևորությունը, ներկայացրել որպես ժողովրդավարություն Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները և ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու Հայաստանի պատրաստակամությունը։ Դեսպանը ժողովրդավարական բարեփոխումների արդյունքների հստակ օրինակներ է նշել, մասնավորապես առանձնացնելով բարելավված դիրքերը համաշխարհային մի շարք վարկանշային ցուցակներում, ինչպիսիք են՝  «Freedom House»-ը,  2022թ․ մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը և  «The Economist Intelligence Unit»-ը։ 

Ընդգծվել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության իր օրակարգին, որի առանցքում են մարդու իրավունքների պաշտպանությունը և ցեղասպանությունների, էթնիկ զտումների և այլ դաժան հանցագործությունների կանխումը։ Ներկաների հետ քննարկվել են նաև Արցախում և վերջինիս շուրջ տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: